Երևանի բնակչության քաղաքական լոյալության դինամիկայի կառուցվածքային մոդելը

Author:

Մանուկյան ՍամվելORCID

Abstract

Ներ­կա­յումս Հա­յաս­տա­նում ըն­թա­ցող քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րի ընդ­հա­նուր հա­մայ­նա­պատ­կե­րը՝ մարդ­կանց ցածր վստա­հութ­յունն է երկ­րի քա­ղա­քա­կան զար­գա­ցում­նե­րի և կու­սակ­ցա­կան հա­մա­կար­գի նկատ­մամբ։ Հոդ­վա­ծում ներ­կա­յաց­ված է Եր­ևա­նի բնակ­չութ­յան ընդ­հա­նուր լո­յա­լութ­յան, մաս­նա­վո­րա­պես՝ Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­կան զար­գա­ցում­նե­րի նկատ­մամբ լո­յա­լութ­յան դի­նա­մի­կա­յի մո­դե­լը։ Այն կա­ռուց­վել է Եր­ևա­նում 2022 թ․նո­յեմ­բե­րին կա­տար­ված ներ­կա­յա­ցուց­չա­կան սո­ցիո­լո­գիա­կան հարց­ման տվյալ­նե­րի հի­ման վրա կա­ռուց­ված­քա­յին հա­վա­սա­րում­նե­րի մո­դե­լա­վոր­ման (SEM – Structural Equation Modeling) մե­թո­դով։ Մո­դե­լը նկա­րագ­րում է, թե ինչ ուղ­ղութ­յամբ և­ ինչ ու­ժով են տար­բեր գոր­ծոն­ներն ազ­դում Հա­յաս­տա­նի հա­սա­րա­կութ­յան քա­ղա­քա­կան լո­յա­լութ­յան վրա։ Մո­դե­լում «­Լո­յա­լութ­յուն» գոր­ծոնն ար­տա­հայ­տում է Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­կան ըն­թաց­քի ըն­դու­նե­լիութ­յու­նը, վստա­հութ­յու­նը քա­ղա­քա­կան ա­ռաջ­նորդ­նե­րի նկատ­մամբ և վս­տա­հութ­յու­նը պե­տա­կան պաշ­տոն­յա­նե­րի նկատ­մամբ։ Մո­դե­լը ցույց է տա­լիս, որ  «­Լո­յա­լութ­յան» վրա ա­մե­նահ­զոր ազ­դե­ցութ­յունն ու­նի «­Հե­ղա­փո­խութ­յուն» գոր­ծո­նը, որն ար­տա­հայ­տում է 2018 թ. «թավշ­յա հե­ղա­փո­խութ­յան» ըն­դու­նե­լիութ­յան աս­տի­ճա­նը և հե­ղա­փո­խութ­յու­նից սպա­սում­նե­րի ի­րա­կա­նաց­վա­ծութ­յան մա­կար­դա­կը։ Գոր­ծո­նի հա­րա­բե­րա­կան ու­ժը հա­վա­սար է 0.51-ի։ Որ­քան ա­վե­լի բարձր է հե­ղա­փո­խութ­յու­նից սպա­սում­նե­րի ի­րա­կա­նաց­վա­ծութ­յու­նը, այն­քան, մնա­ցած հա­վա­սար պայ­ման­նե­րում, բարձր է «­Լո­յա­լութ­յու­նը»։ Իր ազ­դե­ցութ­յան ու­ժով երկ­րորդն է «Տն­տե­սութ­յուն» գոր­ծո­նը, որն ար­տա­հայ­տում է Հա­յաս­տա­նի տնտե­սութ­յան վի­ճա­կի դրա­կան գնա­հա­տա­կան­նե­րը, նա­խորդ տար­վա ըն­թաց­քում տնտե­սա­կան վի­ճա­կի դրա­կան փո­փո­խութ­յուն­նե­րը և­ ա­պա­գա­յի դրա­կան սպա­սում­նե­րը։ Գոր­ծո­նի հա­րա­բե­րա­կան ու­ժը հա­վա­սար է 0.22-ի։ Որ­քան ա­վե­լի բարձր է «Տն­տե­սութ­յուն» գոր­ծո­նի ար­ժե­քը, այն­քան ա­վե­լի բարձր է «­Լո­յա­լութ­յու­նը»։ Իր ու­ժով եր­րորդն է «­Պա­տե­րազմ» գոր­ծո­նը, որն ար­տա­հայ­տում է 44-օր­յա պա­տե­րազ­մում բաց թողն­ված հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը, այդ թվում՝ 44-օր­յա պա­տե­րազ­մից խու­սա­փե­լու, հաղ­թա­նա­կի և պա­տե­րազ­մա­կան կո­րուստ­նե­րը նվա­զեց­նե­լու հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը։ Այս գոր­ծո­նի հա­րա­բե­րա­կան ու­ժը -0.16 է։ Որ­քան հա­սա­րա­կութ­յունն ա­վե­լի սուր է ըն­կա­լում բաց թողն­ված հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը, այն­քան ա­վե­լի ցածր է «­Լո­յա­լութ­յու­նը»։ Բա­ցա­հայտ­ված գոր­ծոն­նե­րը բա­ցատ­րում են «­Լո­յա­լութ­յուն» գոր­ծո­նի փո­փո­խա­կա­նութ­յան (դիս­պեր­սիա­յի) 48%-ը։ Մո­դե­լի վեր­լու­ծութ­յան արդ­յունք­նե­րը և­ ամ­բող­ջա­կան կա­ռուց­ված­քը կա­րող են գի­տա­կան հենք ծա­ռա­յել հա­սա­րա­կութ­յան լո­յա­լութ­յան հետ կապ­ված խնդիր­նե­րի ռազ­մա­վա­րա­կան պլա­նա­վոր­ման և կա­ռա­վար­ման ո­լորտ­նե­րում։

Publisher

Yerevan State University

Reference8 articles.

1. Atanesyan A., Mkrtichyan A. (2023). Youth perceptions of the war in Ukraine and its possible consequences (on the case of Armenian youth in Yerevan) Journal of Sociology: Bulletin of Yerevan University, Vol. 14 1(37), pp. 07-28․ DOI 10.46991/BYSU:F/2023.14.1.007

2. Atanesyan A.V., Mkrtichyan A.E. (2022) Armenia between Russia and the West: Foreign Political Priorities in Public Opinion. Sotsiologicheskie issledovaniya [Sociological Studies]. No 12. P. 88-100 DOI 10.31857/S013216250022088-9 (in Russian)

3. Berndt, A.E. (1998). "Typical" model features and their effects on goodness-of-fit indices. Presented at the 106th Annual Convention of the American Psychological Association, San Francisco, CA. http://reifman-sem.blogspot.com/2007/02/at-wednesdays-class-well-make-sure.html#:~:text=The%20AMOS%20output%20will%20report,and%20thus%20usually%20produces%20results

4. Holbert, Ch. (2023) Sample Size Determination for Correlation Studies․ March 25. URL: https://www.cfholbert.com/blog/sample-size-correlation/#:~:text= As%20a%20final%20note%2C%20the,power%2C%20even%20with%20large%20samples

5. Igolkina, A.A., Samsonova M.G. (2018) Method SEM: Structural equation modeling in molecular biology. Biophizika [Biophisics]. V. 63, № 2. pp. 213-224. (in Russian)

同舟云学术

1.学者识别学者识别

2.学术分析学术分析

3.人才评估人才评估

"同舟云学术"是以全球学者为主线,采集、加工和组织学术论文而形成的新型学术文献查询和分析系统,可以对全球学者进行文献检索和人才价值评估。用户可以通过关注某些学科领域的顶尖人物而持续追踪该领域的学科进展和研究前沿。经过近期的数据扩容,当前同舟云学术共收录了国内外主流学术期刊6万余种,收集的期刊论文及会议论文总量共计约1.5亿篇,并以每天添加12000余篇中外论文的速度递增。我们也可以为用户提供个性化、定制化的学者数据。欢迎来电咨询!咨询电话:010-8811{复制后删除}0370

www.globalauthorid.com

TOP

Copyright © 2019-2024 北京同舟云网络信息技术有限公司
京公网安备11010802033243号  京ICP备18003416号-3