Abstract
Կիմերների և սկյութների մասին վկայություններ կան Աստվածաշնչում: Ըստ ժողովուրդների աղյուսակի, Ասքանազն ու Թոգարմա-Թորգոմը Նոյի թոռան և Հաբեթի որդու՝ Գոմերի որդիներն են: Աստված խոստանում է Իսրայելի ժողովրդի դեմ ուղարկել «Գոմերը և նորա բոլոր գունդերը», այսինքն՝ կիմերներին: Բաբելոնի դեմ ուղղված Երեմիայի կոչում «Ասքանազի թագավորություն» անվան տակ հասկացվում են սկյութները: Հունարեն հնագույն աղբյուրներն առասպելախառը տեղեկություններ են հաղորդում կիմերների մասին: Հոմերոսն առաջինն է, որ հիշատակում է նրանց: Ոդիսևսը «մեռյալների թագավորություն» ուղևորվելիս հասնում է օվկիանոսի սահմաններին, որտեղ, հավերժական խավարի մեջ, ապրում են կիմերները: Կիմերները հիշատակվում են նաև եփեսոսցի բանաստեղծ Կալլինոսի էլեգիաներից մեկում և Արիստեաս Պրոկոննեսոսցու «Արիմասպեականք» պոեմում: Ըստ Հերոդոտոսի, կիմերներն Ասիա են հասել՝ սկյութների կողմից դուրս մղվելով իրենց բնակավայրերից, իսկ սկյութներն այդ տարածաշրջան են ներխուժել՝ հետապնդելով փախչող կիմերներին: Քսենոփոնը, Պոլիբիոսը, Պոսիդոնիոսը, Դիոդորոս Սիկիլիացին նույնպես տեղեկություններ են հաղորդել այս ցեղախմբերի վերաբերյալ: Կիմերները և սկյութները հիշատակվել են Ստրաբոնի, Հովսեպոս Փլավիոսի, Պլուտարքոսի, Տակիտոսի, Դիոն Կասսիոսի աշխատություններում: Պատմական ասպարեզից սկյութների հեռանալուց հետո էլ նրանց մասին հիշողությունները միանգամից չեն մարում: Հայ պատմագիրները կիմերներին ու սկյութներին հաճախ դիտում են որպես ազգակիցներ՝ նրանց նույնացնելով հայերի հետ: Կորյունը, խոսելով Հայաստան աշխարհի և Ասքանազյան ազգի աստվածապարգև գրի մասին, ակնհայտորեն նկատի ունի հայոց ազգը: Խորենացին Նոյի ժառանգներին թվարկում է հետևյալ հաջորդականությամբ՝ Հաբեթ, Գամեր/Գոմեր, Թիրաս, Թորգոմ, Հայկ: Անդրադառնալով իրեն առավել սիրելի հայոց թագավորներին՝ նա հիշատակում է Սկայորդու որդի Պարույրին, այլ խոսքով՝ սկյութների առաջնորդ Պարտատուային: Սկյութական տարբեր ցեղերի վերաբերյալ տեղեկություններ են հաղորդում Ագաթանգեղոսը, Եղիշեն, Փավստոս Բուզանդը, Սեբեոսը, Մովսես Կաղանկատվացին, Անանիա Շիրակացին: Հայ պատմագրության մեջ սկյութների մասին կան նաև ուշ հիշատակություններ: Աստվածաշնչի ու պատմիչների հաղորդումները լրացնում են Հայկական լեռնաշխարհում և հարևան տարածաշրջաններում կիմերների ու սկյութների ներկայության վերաբերյալ մեր իմացությունը, ինչպես նաև պատկերացումները նրանց սովորությունների ու կենցաղի վերաբերյալ:
О киммерийцах и скифах есть свидетельства в Библии. Согласно «Таблице народов», Аскеназ и Фогарма-Торгом являются сыновьями Гомера – внука Ноя и сына Иафета. Бог обещал послать против народа Израиля «Гомера со всеми отрядами его», т.е. киммерийцев. В книге пророка Еремии под словами «царство Аскеназское» подразумеваются скифы. Древнейшие источники на греческом языке передают полумифические сведения о киммерийцах. Первым о них упоминает Гомер. Одиссей, отправившийся в «царство мертвых», достиг края океана, где в вечном мраке жили киммерийцы. Киммерийцы также упоминаются в одной из элегий поэта Каллина из Эфеса и в поэме «Аримаспея» Аристея Проконнесского. Согласно Геродоту, киммерийцы, будучи вытесненными со своих территорий скифами, дошли до Азии. Скифы вторглись в этот регион, преследуя киммерийцев. Ксенофонт, Полибий, Посидоний, Диодор Сицилийский также приводят данные об этих племенах. Киммерийцы и скифы упоминаются в трудах Страбона, Иосифа Флавия, Тацита, Диона Кассия. Армянские историографы часто рассматривают киммерийцев и скифов как соплеменников, отождествляя их с армянами. Так, Корюн говорит «о данном Богом алфавите Аскеназского народа» (очевидно, имея в виду армянский народ) и о стране Армении. Хоренаци перечисляет наследников Ноя в следующей последовательности: Иафет, Гамер/Гомер, Тирас, Торгом, Айк. Обращаясь к армянским царям, он упоминает Паруйра – сына Скайорди, т.е. предводителя скифов Партатуа. О разных скифских племенах сообщают сведения Агафангел, Егише, Фавстос Бузанд, Себеос, Мовсес Каланкатваци, Анания Ширакаци. В армянской историографии есть также поздние упоминания о скифах. Сведения Библии и историографов восполняют наши знания о киммерийцах и скифах на Армянском нагорье и в сопредельных регионах, а также наши представления об их обычаях и жизненном укладе.
There are evidences about Cimmerians and Scythians in the Bible. According to the "Table of Nations", Ashkenaz and Togarmah-Torgom are the sons of Gomer – the grandson of Noah and the son of Japheth. God promises to send against Israelites "Gomer with all its troops", i.e. Cimmerians. In the call of Jeremiah against Babylon, "the kingdom of Ashkenaz" is mentioned, under which Scythians are presumed. Ancient Greek sources report semi-mythical information about Cimmerians. Homer is the first one who mentions them. On the way to the Kingdom of the Dead, Odysseus reaches the River of Ocean, where, in the eternal darkness, live the Cimmerians. Cimmerians are mentioned also in one of the elegies of Callinus – a poet from Ephesus, and in the poem "Arimaspea" by Aristeas of Proconnesus. According to Herodotus, Cimmerians came to Asia because of being expelled by Scythians from their territories, and Scythians invaded this region pursuing the running Cimmerians. Xenophon, Polybius, Posidonius, and Diodorus Siculus also reported about the abovementioned tribes. Cimmerians and Scythians are mentioned in the works of Strabo, Josephus Flavius, Plutarch, Tacitus, and Dio Cassius. Memories of them are not quickly blown out even after they leave the historical arena. Armenian historiographers often view Cimmerians and Scythians as related to each other, assimilating them with Armenians. Koryun, when talking about the land of Armenia and the God-granted writing of Ashkenaz nation, apparently means Armenian nation. Moses Khorenats‘i lists the descendants of Noah in the following order: Yapheth, Gamer/Gomer, T‘iras, T‘orgom, Hayk. Talking about his favourite Armenian kings, he mentions Paroyr, the son of Skayordi, in other words – Partatua – the leader of Scythians. Information about different Scythian tribes is provided by Agat‘angeghos, Eghishe, Pavstos Buzand, Sebeos, Moses Kaghankatvats‘i, Anania of Shirak. In Armenian historiography there are also some later reports about Scythians. The information provided by the Bible and historians add to our knowledge about the presence of Scythians and Cimmerians in the Armenian Highland and the adjacent territories and improve our understanding of their habits and lifestyle.
,
Publisher
National Academy of Sciences of the Republic of Armenia
Reference88 articles.
1. Ագաթանգեղոս 1909, Պատմութիւն հայոց, աշխ. Գ. Տեր-Մկրտչեան և Ստ. Կանայեանց, Տփղիս, «Արագատիպ Մ. Մարտիրոսեանցի», 474 էջ:
2. Ադոնց Ն. 1972, Հայերի ծագումը (անավարտ), Հայաստանի պատմություն (խմբ.՝Գ. Սարգսյան), Երևան, «Հայաստան», էջ 287-346:
3. Ալիշան Ղ. 1901, Հայապատում, Բ, Պատմութիւնք հայոց, Վենետիկ, «Ս. Ղազար տպ.», 560 էջ:
4. Անանիա Շիրակացի 1979, Մատենագրություն, թարգմ., առաջաբանը և ծանոթագր.
5. Ա. Աբրահամյանի և Գ. Պետրոսյանի, Երևան, «Սովետական գրող», 400 էջ: