Affiliation:
1. Պատմական գիտությունների թեկնածու ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ
2. Կենսաբանական գիտությունների թեկնածու ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ
3. ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ
Abstract
2016-18 թթ. Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Նոր Կարմիրավան գյուղի տարածքում՝ մարդակերպ կոթողների շրջակայքում կատարված պեղումների շնորհիվ հայտնաբերված մարդակերպ կոթողները ուղղանկյունաձև, տափակ, երկայնական սալեր են, որոնք երկու հորիզոնական ակոսների միջոցով բաժանվում են երեք մասի՝ պատկերելով մարմնի երեք մասերը՝ գլուխը, իրանը և ներքնամասը: Արցախում գտնվել են շուրջ երեք տասնյակ նմանատիպ կոթողներ։ Առաջին անգամ դրանք հայտնաբերվել են 1960-ական թվականներին, սակայն նախկինում հայտնի որևէ կոթող չի վավերացվել իր կանգնեցման նախնական վայրում (in situ)։ Հետևաբար Նոր Կարմիրավանի պեղումները կարևոր են հենց այդ տեսանկյունից, քանի որ առաջին անգամ հնարավորություն է ստեղծվել կոթողները վավերացնել իրենց պատրաստման նախնական վայրում և այդ լույսի ներքո քննել դրանց ժամանակագրության և գործառույթի հարցերը։ Պեղումներն իրականացվել են Արցախի Հանրապետության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայության» արշավախմբի կողմից։
Антропоморфные памятники Арцаха представляют собой прямоугольные, плоские продольные плиты, разделенные на три части двумя горизонтальными бороздками, изображающими три части тела: голову, туловище и брюхо. В Арцахе обнаружено около трех десятков подобных памятников. Первые такие памятники в Арцахе были выявлены в 1960-х годах, но ни один из ранее известных памятников не был аутентифицирован на месте, поэтому раскопки Нор Кармиравана были важны прежде всего в том плане, что впервые появилась возможность обоснования нахождения памятников в первоначальном месте их возведения или изготовления и, исходя из этого, рассмотрения вопросов их хронологии и функций. Раскопки проводились в 2016-2018 годах экспедицией «Государственной службы охраны исторической среды» Республики Арцах.
The article presents the main results of the excavations carried out in 2016-2018 in the area of the village of Nor Karmiravan, Martakert region of the Republic of Artsakh, in the vicinity of anthropomorphic stelae. The anthropomorphic stelae of Artsakh are rectangular, flat longitudinal slabs, which are divided into three parts by two horizontal grooves, depicting the three parts of the body: the head, the torso and the lower part. About three dozen similar stelae were found in Artsakh. The first similar stelae were discovered in 1960s, but none of the previously known stelae were recorded in situ. Therefore, the excavations of New Karmiravan were important, while for the first time there was an opportunity to record the stelae in the original place of their erection or preparation and, in this sense, to examine the questions of their chronology and function. The excavations were carried out in 2016-2018 by the expedition of the "State Service for the Protection of the Historical Environment" of the Republic of Artsakh.
Publisher
National Academy of Sciences of the Republic of Armenia
Reference86 articles.
1. Ասրյան Յու. 1973, Հնագիտական նորույթներ Լեռնային Ղարաբաղում, Պատմա-բանասիրական հանդես, N 2, էջ 295-300։
2. Ավետիսյան Հ., Ավետիսյան Պ. 2006, Արարատյան դաշտի մշակույթը մ.թ.ա. XI–VI դարերում,Երևան, ԵՊՀ հրատ., 395 էջ։
3. Եսայան Ս. 1987, Հին Հայաստանի մարդակերպ արձանիկները (մ.թ.ա. VII-III հազարամյակ),Պատմա-բանասիրական հանդես, N 1, էջ 124-135։
4. Երանյան Ն. 2012, Երկու քարե մարդակերպ կոթող Ջուջևանից, Մերձավոր Արևելք.պատմություն, քաղաքականություն, մշակույթ, VIII, Երևան, էջ 73-78։
5. Թորոսյան Ռ., Խնկիկյան Օ., Պետրոսյան Լ. 2002, Հին Շիրակավան, Երևան, «Գիտություն», 261 էջ։