Սոցիալական շերտավորման վիզուալացումը հեռուստասերիալներում

Author:

Մելքումյան Յուլիանա1,Հարությունյան Մարիամ2

Affiliation:

1. ԵՊՀ սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոն

2. Արմավիրի Տիգրան Մեծի անվան ռազմամարզական հատուկ վարժարան

Abstract

Սոցիալական անհավասարության ժամանակակից հիերարխիկ համակարգում ընդունված է առանձնացնել երեք հիմնական խավ՝ վերնախավ, միջին խավ և ստորին խավ կամ աղքատներ: Սոցիալական շերտավորման հիմքում դրվում են ամենատարբեր ատրիբուտներն ու բնութագրիչները՝ շերտավորման գործոնները: Հասարակության յուրաքանչյուր սոցիալական շերտ ունի իրեն բնորոշ վարքային դրսևորումները, սպառման նմուշները, որոնց միջոցով անհատը փորձում է նույնականացնել իրեն այս կամ այն սոցիալական շերտի հետ: Ցուցադրական սպառման միջոցով անձը վիզուալացնում է սեփական սոցիալական կարգավիճակը: Հեռուստասերիալները ոչ միայն վիզուալացնում են սոցիալական իրականությունը, այլև նպաստում են դրա վերարտադրությանը, փոփոխմանը կամ զարգացմանը՝ ձևավորելով այս կամ այն սոցիալական շերտի վերաբերյալ որոշակի կարծրատիպեր: Մեծ հեռուստալսարան ունեցող հեռուստասերիալներում ցուցադրված վարքը, խոսքը, տեսքը հեշտությամբ ներթափանցում են հասարակության մեջ և կառուցակցում մեր առօրյան, սոցիալական խավերի միջև փոխհարաբերությունները, հասարակության մեջ սոցիալական դիրքը բարելավելու մոդելները։ Մասնավորապես, «Ֆեյք մամա» հեռուստասերիալը, վիզուալացնելով հարուստների, միջին խավի ներկայացուցիչների և աղքատների ունեցվածքի, ապրելակերպի և վարքային մոդելներ, ձևավորում է մի շարք կարծրատիպեր։

Publisher

National Academy of Sciences of the Republic of Armenia

Reference21 articles.

1. Ավետիսյան Ա.Շ. 2010, Հեռուստատիբանություն, Երևան, ԵՊՀ հրատ., 40 էջ:

2. Հովսեփյան Ս. 2013, Արդի ցուցադրական սպառման բնութագիրը (Երևան քաղաքի օրինակով), Բանբեր Երևանի համալսարանի. Սոցիոլոգիա, Տնտեսագիտություն, 141.5, Երևան, էջ 3-12:

3. Միրաքյան Վ. 2010, Լրատվամիջոցների ազդեցության հնարավորությունները, Երևան, հեղինակային հրատ., 230 էջ:

4. Березин В.М. 2003, Массовая коммуникация: сущность, каналы, действия, Москва, «РИП-холдинг», 174 с.

5. Борецкий Р.А. 1998, В Бермудском треугольнике ТВ. Под обшей ред. Я.Н. Засурского, Москва, «Икар. Факультет журналистики МГУ», 145 с.

同舟云学术

1.学者识别学者识别

2.学术分析学术分析

3.人才评估人才评估

"同舟云学术"是以全球学者为主线,采集、加工和组织学术论文而形成的新型学术文献查询和分析系统,可以对全球学者进行文献检索和人才价值评估。用户可以通过关注某些学科领域的顶尖人物而持续追踪该领域的学科进展和研究前沿。经过近期的数据扩容,当前同舟云学术共收录了国内外主流学术期刊6万余种,收集的期刊论文及会议论文总量共计约1.5亿篇,并以每天添加12000余篇中外论文的速度递增。我们也可以为用户提供个性化、定制化的学者数据。欢迎来电咨询!咨询电话:010-8811{复制后删除}0370

www.globalauthorid.com

TOP

Copyright © 2019-2024 北京同舟云网络信息技术有限公司
京公网安备11010802033243号  京ICP备18003416号-3