Խուռաուրարտական Թեշուբ/Թեյշեբայի և հունական Թեսևսի հայկական ծագումը

Author:

Պետրոսյան Արմեն

Abstract

Հայաստանի հնագույն հուշարձաններից առավել աչքի ընկնողներն են հսկայական վիշապաքարերը, որոնց առաջին օրինակները թվագրվում են միջին բրոնզի դարի սկզբով (մ.թ.ա. XXIV դ.): Մանրամասն քննարկումը ցույց է տալիս, դրանք եղել են հնդեվրոպական ամպրոպային առասպելի ատրիբուտներ և մինչև իրանական վիշապ բառի փոխառումը կոչվել են ամպրոպի աստծու հակառակորդ առասպելական օձվիշապի հնդեվրոպական անունով (գեղ < *wel-): Այդ առասպելի արձագանքներն ի հայտ են գալիս նաև Հայաստանի նախաուրարտական դարաշրջանի այլ հնագիտական հուշարձաններում: Հնդեվրոպական ամպրոպի աստվածը եղել է ռազմական գործառության կրող և մարմնավորել է արխաիկ ռազմիկի կերպարը: Նրա զենքն էր մուրճը կամ տապարը, իսկ սիմվոլը՝ ցուլը: Խուռաուրարտական ամպրոպի աստծու անունը (խուռ. Teššub, ուրարտ. Teišeba /Theišewa/) չունի ընդունելի ստուգաբանություն այդ լեզուներում: Նրա ատրիբուտները, սիմվոլը և առասպելը (տապար, ցուլ, հաղթանակ քարե հրեշի դեմ) հիշեցնում են հնդեվրոպական ամպրոպային աստծուն: Հոդվածում առաջարկվում է այդ դիցանվան հայկական ստուգաբանություն հնդեվրոպական *tek’s-+ *h1ep- «տապար բռնող» նախաձևից: Այդ աստծու կերպարը հետագայում, հավանաբար Կիլիկիայից և Լևանտից, մ.թ.ա. երկրորդ հազարամյակի վերջի կիլիկյան աքայացիների միջոցով, անցել է հունական դիցաբանություն՝ որպես Թեսևս (հուն. Theseus), դառնալով Կրետեի ցիկլի առասպելների առանցքային դեմքերից մեկը: Наиболее значимыми памятниками древней Армении являются огромные каменные стелы вишапы («драконы»), первые образцы которых датируются началом эпохи средней бронзы (XXIV в. до н.э.). Подробный анализ показывает, что вишапы являлись атрибутами культа индоевропейского грозового мифа, и их, до заимствования иранского слова višap, называли индоевропейским именем мифологического Змея (geɫ < *wel-), противника громовержца. Отголоски этого мифа имеются и в других археологических артефактах доурартской Армении. Индоевропейский громовержец – носитель военной функции и воплощает в себе образ архаичного воина. Его оружием были молот или топор, а символом – бык. Имя хуррито-урартского бога грозы (хурр. Teššub, урарт. Teišeba /Theišewa/) не имеет приемлемой этимологии в этих языках. Его атрибуты, символ и мифы (топор, бык, победа над каменным чудовищем) напоминают образ индоевропейского громовержца. В статье представлена армянская этимология этого теонима от индоевропейского *tek’s- + *h1ep- «держатель топора». Его образ, в лице Тесея (греч. Theseus), видимо, из Киликии и Леванта, через киликийских ахейцев конца второго тысячелетия до н.э. проник в греческую мифологию, став одним из ключевых фигур мифов критского цикла. The most outstanding monuments of ancient Armenia are the huge stone steles vishaps ("dragons"), the first samples of which date back to the beginning of the Middle Bronze Age (XXIV century BC). A detailed analysis shows that they were attributes of cult of the Indo-European thunder god myth, and before borrowing the Iranian word višap, they were called by the Indo-European name of the mythological Serpent (geɫ< *wel-), the adversary of the god. Echoes of this Indo-European myth are also found in other archaeological artifacts of pre-Urartian Armenia. The Indo-European thunder god represented the military function and embodies the image of the archaic warrior. His weapon was a hammer or an axe, and his symbol was a bull. The name of the Hurrian-Urartian thunder god (Hurr. Teššub, Urart. Teišeba /Theišewa) has no acceptable etymology in these languages. Its attributes, symbol and myths (axe, bull, victory over a stone monster) resemble the image of the Indo-European thunderer. The article proposes an Armenian etymology for this theonym from the Indo- European *tek’s- + *h1ep- "axe holder". His image, grecized as Theseus, was borrowed by the Greeks (apparently, through the Cilician Achaeans at the end of the second millennium BC) becoming one of the key figures of the Cretan cycle.

Publisher

National Academy of Sciences of the Republic of Armenia

Reference45 articles.

1. Աբրահամյան Լ.Հ. 2004, «Տապարացուլը» լաբիրինթոսում. բրոնզեդարյան մի հորինվածքի պարզաբանման շուրջ, Շիրակի պատմամշակութային ժառանգությունը.

2. Հանրապետական վեցերորդ գիտական նստաշրջանի նյութեր, Գյումրի, Հայագիտական ուսումնասիրությունների կենտրոն, էջ 12-14:

3. Ավետիսյան Պ.Ս. 2014, Հայկական լեռնաշխարհը մ.թ.ա. XXIV-IX դդ. (սոցիալ-մշակութային ձևափոխությունների դինամիկան ըստ հնագիտական տվյալների),

4. Երևան, Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, 92 էջ:

5. Ավետիսյան Պ., Մկրտչյան Ռ. 1994, Թալինի վաղերկաթեդարյան դամբարանների սոցիալ-ժողովրդագրական վերլուծության փորձ, Հայաստանի Հանրապետությունում 1991-1992 թթ., դաշտային հնագիտական աշխատանքների արդյունքներին նվիրված գիտական նստաշրջան, զեկուցումների թեզիսներ, էջ 24-27:

同舟云学术

1.学者识别学者识别

2.学术分析学术分析

3.人才评估人才评估

"同舟云学术"是以全球学者为主线,采集、加工和组织学术论文而形成的新型学术文献查询和分析系统,可以对全球学者进行文献检索和人才价值评估。用户可以通过关注某些学科领域的顶尖人物而持续追踪该领域的学科进展和研究前沿。经过近期的数据扩容,当前同舟云学术共收录了国内外主流学术期刊6万余种,收集的期刊论文及会议论文总量共计约1.5亿篇,并以每天添加12000余篇中外论文的速度递增。我们也可以为用户提供个性化、定制化的学者数据。欢迎来电咨询!咨询电话:010-8811{复制后删除}0370

www.globalauthorid.com

TOP

Copyright © 2019-2024 北京同舟云网络信息技术有限公司
京公网安备11010802033243号  京ICP备18003416号-3