«Ալքիմիական փոխակերպման» գաղափարագեղագիտական համակարգը Վահագն Դավթյանի «Ծիրանի ծառ» պիեսում

Author:

Սեյրանյան Լիլիթ

Abstract

Վ. Դավթյանի՝ համեմատաբար քիչ ուսումնասիրված «Ծիրանի ծառ» պիեսի գաղափարաբովանդակային արտաքին շերտի տակ խորհրդապատկերային համակարգերի և ենթահամակարգերի ուսումնասիրության շնորհիվ հնարավոր է տեսնել «ալքիմիական փոխակերպման» լայն և խոր ենթատեքստ: Միջնադարյան Հայաստանի բներանգային նկարագրի ապահովմանը ծառայող պարզ կերպարներից զատ պիեսում առկա է ալքիմիական բավականին խոր գիտելիք՝ ոսկու ստացմանը ծառայող նյութերի գաղտնագրված անուններ, որոնք հեղինակը որևէ կերպ չի բացատրում, և դրանց ընկալումը բացառապես հնարավոր է մասնագիտական գրականության օգնությամբ, ոսկու ստացման փուլերից մի քանիսի՝ խիստ հատկանշական նկարագրություն, հայ ալքիմիկոսի անվան ընտրության հարցում գիտակի դիրքորոշում, Աղամոս-Քրիստոս ընդգծված զուգահեռի միջոցով բացահայտվող եվրոպական ալքիմիայի պատմության և տեսության իմացություն: Դրա վկայությունն է պիեսի՝ «արհեստականորեն» ծանրաբեռնումը խորհրդավոր սիմվոլներով ու կերպարներով: Դրանք իրենց անհակասական բացատրությունն են ստանում ալ-քիմիական փոխակերպումների տեսության լույսով դիտարկելու դեպքում՝ ընդսմին ենթադրելով, որ պիեսի հեղինակը քաջածանոթ է եղել դրան։ Միֆաքննադատական, կառուցվածքային-նշանագիտական մեթոդներով, կրոնափիլիսոփայական, գնոստիկական տեսությունների նկատառումով և այսու միջգիտակարգային մոտեցումով կատարված ուսումնասիրության նորույթը և արդիականությունը պայմանավորված են ընտրված նոր դիտանկյան ընձեռած հնարավորություններով: Դրանց շնորհիվ Դավթյանի քիչ ուսումնասիրված երկը մեկնաբանվել է նորովի: Under the ideological and artistic outer layer of V. Davtyan’s relatively little-studied play "Apricot Tree", due to a deep study of symbolic and figurative systems and subsystems, one can see a wide and multi-layered context of the "alchemical transformation"․ In addition to simple images that provide a description of the flavor of medieval Armenia, the play contains a rather deep alchemical knowledge – the names of substances encoded and not explained by the author in any way, from which gold is "obtained"։ understanding these names is possible only with the help of special literature; an accurate alchemical description of the phases by which gold is "obtained"; the manifestation of professional knowledge in choosing the name of an Armenian alchemist; the knowledge of the history of European alchemy and its theory, which is manifested in the emphasized parallel of Achamos-Christ․ Evidence of this is the "artificial" cluttering of the play with mysterious symbols and images. All these symbols and images receive their consistent explanation if they are considered in the light of the theory of alchemical transformations, at the same time assuming that the author of the play was well acquainted with it․ The novelty and relevance of this research, which is accomplished by mythocritical and structural-semiotic methods, taking into account religious and philosophical gnostic teachings and, consequently, an interdisciplinary approach, are due to the possibilities provided by a new point of view․ According to them, a new interpretation of Davtyan's little-studied work has been given․ Благодаря изучению символических и образных систем и подсистем сравнительно малоизученной пьесы В․ Давтяна «Абрикосовое дерево», под идейно-художественным внешним слоем можно увидеть широкий и многослойный контекст «алхимической трансформации»․ Кроме простых образов, которые обеспечивают описание колорита средневековой Армении, в пьесе содержится довольно глубокое алхимическое знание – кодированные и автором никак не объясненные имена веществ, из которых «получается» золото: понимание этих имен возможно исключительно с помощью специальной литературы; точное алхимическое описание фаз, чередованием которых «получается» золото; проявление профессиональных знаний в деле выбора имени алхимика-армянина; знание истории европейской алхимии и ее теории, которое проявляется в подчеркиваемой параллели Ахамос-Христос․ Свидетельством этого является «искусственное» загромождение пьесы таинственными символами и образами. Все эти символы и образы получают свое непротиворечивое объяснение, если их рассматривать в свете теории алхимических трансформаций, вместе с тем предполагая, что автор пьесы был хорошо знаком с ней․ Новизна и актуальность данного исследования, которая совершена мифокритическим и структурно-семиотическим методами, с учетом религиозно-философских гностических учений и, следовательно, междисциплинарным подходом, обусловлены предоставляемыми возможностями новой точки зрения․ Благодаря им дана новая интерпретация малоизученного произведения Давтяна․

Publisher

National Academy of Sciences of the Republic of Armenia

Reference28 articles.

1. Աղայան Էդ., Արդի հայերենի բացատրական բառարան, Ա-Ձ, Երևան, «Հայաստան» հրատ., 1976, 929 էջ:

2. Աստվածաշունչ մատյան Հին և Նոր Կտակարանների, Էջմիածին, 2001, 1700 էջ:

3. Գասպարյան Դ., Վահագն Դավթյան, Կյանքը և ստեղծագործությունը, Երևան,Կրթության ազգային ինստիտուտ, 2007, 376 էջ:

4. Դավթյան Վ., Երկեր երկու հատորով, հատոր առաջին, Երևան, «Սովետական գրող» հրատ., 1985, 448 էջ:

5. Դավթյան Վ., Երկեր երկու հատորով, հատոր երկրորդ, Երևան, «Սովետական գրող» հրատ., 1985, 424 էջ:

同舟云学术

1.学者识别学者识别

2.学术分析学术分析

3.人才评估人才评估

"同舟云学术"是以全球学者为主线,采集、加工和组织学术论文而形成的新型学术文献查询和分析系统,可以对全球学者进行文献检索和人才价值评估。用户可以通过关注某些学科领域的顶尖人物而持续追踪该领域的学科进展和研究前沿。经过近期的数据扩容,当前同舟云学术共收录了国内外主流学术期刊6万余种,收集的期刊论文及会议论文总量共计约1.5亿篇,并以每天添加12000余篇中外论文的速度递增。我们也可以为用户提供个性化、定制化的学者数据。欢迎来电咨询!咨询电话:010-8811{复制后删除}0370

www.globalauthorid.com

TOP

Copyright © 2019-2024 北京同舟云网络信息技术有限公司
京公网安备11010802033243号  京ICP备18003416号-3