Preoperatively Diagnosed Aberrant Right Subclavian Artery (ARSA) as a Predictive Anatomical Signal: Case Report in a Man with Advanced Papillary Thyroid Cancer

Author:

Varzhapetyan A. M.1,Varzhapetyan L. A.2,Chitchyan A. A.3,Petrosyan D. I.1

Affiliation:

1. Yerevan State Medical University, Chair of General Surgery, 2 Koryun Street, 0025, Yerevan, Armenia

2. Yerevan State Medical University (student), 2 Koryun Street, 0025, Yerevan, Armenia

3. Yerevan State Medical University, Chair of Pharmacology, 2 Koryun Street, 0025, Yerevan, Armenia

Abstract

Ստորին կոկորդային նյարդի ներվիրահատական վնասումը էնդոկրին վիրաբուժության ծանր բարդություններից է: Չնայած բժշկական գրականության մեջ այս նյարդն անվանվում է հետադարձ կոկորդային նյարդ, 0,6-1,0% դեպքերում այն ունենում է ոչ հետադարձ ընթացք: Այս հազվագյուտ անոմալիան սաղմնաբանորեն կապված է աբերանտ աջ ենթաանրակային զարկերակի հետ: Ներկայացվող աշխատանքում մեր կողմից նկարագրվում է վահանաձեւ գեղձի պապիլյար քաղցկեղ ունեցող տղամարդու մոտ ոչ հետադարձ կոկորդային նյարդի հազվագյուտ կլինիկական դեպք, որտեղ, բացի թիրեոիդէկտոմիայից, ցուցված էր նաև պարանոցային լիմֆոդիսեկցիա: Կրծքավանդակի նախավիրահատական կոնտրաստ համակարգչային շերտագրման ժամանակ հայտնաբերվեց աբերանտ աջ ենթաանրակային զարկերակը, որը աորտայի աղեղի վերջին ձախ ճյուղն էր և անցնում էր կերակրափողի հետևով՝ ձախից աջ: Այս փաստը հիմք դարձավ ենթադրելու, որ կոկորդային նյարդը կարող է ունենալ ոչ հետադարձ ընթացք, որի արդյունքում փոխվեց վիրահատության ընթացքում աջից լիմֆոդիսեկցիայի տակտիկան՝ ստորին կոկորդային նյարդի վնասումից խուսափելու համար: Սկզբում հայտնաբերվեց թափառող և ստորին կոկորդային նյարդերի միացման կետը: Դրանից հետո միայն նյարդի ընթացքի վիզուալ հսկողության տակ կատարվել է աջակողմյան կենտրոնական լիմֆոդիսեկցիա: Տվյալ դեպքը ցույց տվեց, որ նախավիրահատական շրջանում ախտորոշված աբերանտ աջ ենթաանրակային զարկերակը հնարավորություն է տալիս կանխագուշակելու ոչ հետադարձ կոկորդային նյարդի առկայությունը և դրանով իսկ բարձրացնելու թիրեոիդէկտոմիայի և պարանոցային լիմֆոդիսեկցիայի անվտանգությունը:

Publisher

National Academy of Sciences of the Republic of Armenia

同舟云学术

1.学者识别学者识别

2.学术分析学术分析

3.人才评估人才评估

"同舟云学术"是以全球学者为主线,采集、加工和组织学术论文而形成的新型学术文献查询和分析系统,可以对全球学者进行文献检索和人才价值评估。用户可以通过关注某些学科领域的顶尖人物而持续追踪该领域的学科进展和研究前沿。经过近期的数据扩容,当前同舟云学术共收录了国内外主流学术期刊6万余种,收集的期刊论文及会议论文总量共计约1.5亿篇,并以每天添加12000余篇中外论文的速度递增。我们也可以为用户提供个性化、定制化的学者数据。欢迎来电咨询!咨询电话:010-8811{复制后删除}0370

www.globalauthorid.com

TOP

Copyright © 2019-2024 北京同舟云网络信息技术有限公司
京公网安备11010802033243号  京ICP备18003416号-3