Abstract
Արյան խմբերի հակածինները պոլիմորֆ հատկանիշներ են, որոնք ժառանգում են անհատները կամ պոպուլյացիաները: Արյան խմբերը հաճախակի թիրախ են համաճարակաբանական հետազոտություններում, քանի որ գենետիկորեն որոշված հատկանիշներ են` հայտնի պոլիմորֆ էքսպրեսիայով: Դրանք տոքսինների, մակաբույծների և մանրէների ընկալիչներ են և կարող են նպաստել գաղութացմանը կամ ներխուժմանը, նաև խոչընդոտել օրգանիզմի ինքնամաքրումը: ABO-հակամարմինները կարելի է համարել բնածին իմունային համակարգի մաս որոշ բակտերիալ պաթոգենների, տոքսինների և ABO-հակածիններ կրող վիրուսների դեմ պայքարում: Հակաթույներով և պատվաստանյութերով բուժման առկա մեթոդական ցուցումները բավարար օպտիմալացված չեն՝ մասամբ արյան տարբեր խմբեր ունեցող հիվանդների՝ տոքսիկոկինետիկայի թերի իմացության պատճառով: Մեր արդյունքները վկայում են, որ թե՛ թունավորման ծանրությունը, թե՛ հակաթույնի արդյունավետությունը կարող են պայմանավորված լինել նաև հիվանդի արյան խմբով: Հետազոտության նպատակն է ուսումնասիրել տարատեսակ օձերի թույնի ազդեցությունը ABO-խմբերի էրիթրոցիտների վրա:
Publisher
National Academy of Sciences of the Republic of Armenia