Առողջապահահական ոլորտի թարգմանության և թարգմանիչների պատրաստման առանձնահատկությունները

Author:

Հովհաննիսյան Գայանե1,Վահանյան Արմինե1,Տաթևյան Հրաչյա1

Affiliation:

1. Անգլերենի հաղորդակցման և թարգմանության ամբիոն, Վ.Բրյուսովի անվան պետական համալսարան, Երևան, Հայաստան

Abstract

Մեթոդական բնույթի սույն հոդվածում քննարկվում է «թարգմանչական գործ» մասնագիտության կրթական ծրագրերում «առողջապահական-բժշկական ոլորտային թարգմանություն» առարկաների շարքի դասավանդման անհրաժեշտությունը և դրանց նշանակությունը բազմապրոֆիլ թարգմանիչների պատրաստման հարցում: Խնդիրն արդիական է ոչ միայն պրոֆեսիոնալ թարգմանիչների պատրաստման տեսակետից, այլև հայոց լեզվում գիտական բառապաշարի և նեղ ոլորտային՝ առողջապահական-բժշկական տերմինահամակարգի զարգացման առումով, որն անհրաժեշտ է գիտական լեզվի, ասել է թե ուրույն քննական մտածողության և մտքի խթանման համար: Մասնավորապես, հատկորոշվում են բժշկական, կամ ավելի լայն առումով՝ առողջապահական ոլորտի թարգմանության հոգելեզվաբանական, իրավական, գործաբանական և լայն իմաստով, հաղորդակցական առանձնահատկությունները: Առանձնակի շեշտադրվում է ոլորտային գիտելիքի որոնման, տեղեկության ճշգրտման, հավաստի աղբյուրներից օգտվելու պահանջը: Առաջարկվում է թարգմանչական գործ կրթական ծրագրի առարկայացանկում ներառել ոլորտային տերմինաբանության հայացման հետազոտական բաղադրիչ, որը ներառում է նաև հապավումների երկլեզու և եռալեզու շտեմարանների ստեղծում, տերմինաշինական հմտություններ, տերմինների և հապավումների նեղ մասնագիտական և ընդհանուր ոլորտային դասակարգում: Անդրադարձ է կատարվում ապագա թարգմանիչների պատրաստման և հետագայում նրանց աշխատանքի հետ կապված խնդիրներին ու խոչընդոտներին: Առանձին դիտարկվում է բժշկական նյութերում օգտագործվող հոգեբանական թեստերի/հարցաթերթիկների և կյանքի որակի հարցաշարերի թարգմանության և դրանց ադապտացիայի խնդիրը, որն ինքնին ներկայումս առողջապահական հաղորդակցման կարևոր հարցերից է: Քննարկվող ոլորտի դասավանդման առաջարկվող կաղապարի հիման վրա մասնագետ-ընթերցողները կարող են զարգացնել իրենց հետաքրքրող այլ ոլորտների թարգմանչական հմտությունների ձևավորմանը միտված դասընթացների համալիրը:

Publisher

National Institute of Health

Reference15 articles.

1. Ավետիսյան Ա.Գ. Անգլերեն-ռուսերեն-հայերեն բժշկական բառարան. 12000 տերմին: Եր.: Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հրատ., 2001. 354 էջ

2. Մալայան Ս.Վ., Մուրադյան Ս.Մ., Մալայան Ա.Ս. Ակնաբանական ախտանիշների, ախտանշանահամալիրների ռուս-հայերեն բառարան. Երկրորդ՝ ուղղված և լրացված հրատարակություն. Եր.: Անտարես, 2010. 360 էջ

3. Տաթևյան Հ.Ա., Վահանյան Ա.Գ. Հոգեբանության և բժշկության ոլորտներում կիրառվող թեստերի և հարցաթերթիկների թարգմանության և ադապտացիայի խնդիրները: Արդի հոգեբանություն («Տեսական և կիրառական հոգեբանության արդի հիմնախնդիրները» VI Միջազգային գիտաժողովի նյութեր), Երևան, 2017:238-243

4. Competences for professional translators, experts in multilingual and multimedia communication. EMT expert group. Brussels, January 2009

5. Bernaus M, Furlong Á, Jonckheere S, Kervran M. ConBaT+: adding a plurilingual/cultural dimension to content-based teaching. Innovation in Language Learning and Teaching. 2012;6(3):219-241

同舟云学术

1.学者识别学者识别

2.学术分析学术分析

3.人才评估人才评估

"同舟云学术"是以全球学者为主线,采集、加工和组织学术论文而形成的新型学术文献查询和分析系统,可以对全球学者进行文献检索和人才价值评估。用户可以通过关注某些学科领域的顶尖人物而持续追踪该领域的学科进展和研究前沿。经过近期的数据扩容,当前同舟云学术共收录了国内外主流学术期刊6万余种,收集的期刊论文及会议论文总量共计约1.5亿篇,并以每天添加12000余篇中外论文的速度递增。我们也可以为用户提供个性化、定制化的学者数据。欢迎来电咨询!咨询电话:010-8811{复制后删除}0370

www.globalauthorid.com

TOP

Copyright © 2019-2024 北京同舟云网络信息技术有限公司
京公网安备11010802033243号  京ICP备18003416号-3