Եղջերաթաղաթի իմուն խոցերի բուժումը տեկտոնիկ կերատոպլաստիկայի կիրառմամբ. կլինիկական դեպքերի նկարագրություն

Author:

Համբարձումյան Անի1,Ալոյան Մերի2,Գինոյան Օֆելյա3

Affiliation:

1. Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն, Երևան, Հայաստան

2. Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարան, Երևան, Հայաստան

3. Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն, Երևան, Հայաստան, Մ.Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան, Երևան, Հայաստան

Abstract

Ներածություն. Եղջերաթաղանթի փոքր տրամաչափի փոխպատվաստումները (տեկտոնիկ կերատոպլաստիկա կամ patch graft՝ կարկատանային փոխպատվաստ) կատարվում են եղջերաթաղանթի թափածակման կամ դեսցեմետոցելեի ժամանակ, հյուսվածքի մշտական կամ ժամանակավոր վերականգնման համար։ Վիրահատության նպատակն է վերականգնել ակնագնդի ամբողջականությունը և կանխել հետագա բորբոքումներն ու բարդությունները՝ միաժամանակ բարելավելով տեսողության սրությունը։ Մեթոդներ. 2016-2022 թթ. Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում եղջերենու իմունային ախտահարումով 3 հիվանդի կատարվել է տեկտոնիկ (ծածկային) կերատոպլաստիկա։ Երկուսի մոտ առկա է եղել եղջերենու թափածակում, իսկ երրորդի մոտ՝ դեսցեմետոցելե լիմբալ ցողունային բջիջների տոքսիկ անբավարարությամբ։ Արդյունքներ. Երեք հիվանդների մոտ էլ կատարված վիրահատությունից հետո դիտվել է դրական արդյունք։ Վերականգնվել է ակնագնդի ամբողջականությունը, կանխվել է հնարավոր բարդությունների զարգացումը, անգամ բարելավվել է տեսողության սրությունը։ Եզրակացություն. Տեկտոնիկ կերատոպլաստիկան կամ կարկատանային փոխպատվաստումը կարելի է համարել եղջերաթաղանթի թափածակման անամնեզով հիվանդների համար օպտիմալ վիրաբուժական եղանակներից մեկը։

Publisher

National Institute of Health

同舟云学术

1.学者识别学者识别

2.学术分析学术分析

3.人才评估人才评估

"同舟云学术"是以全球学者为主线,采集、加工和组织学术论文而形成的新型学术文献查询和分析系统,可以对全球学者进行文献检索和人才价值评估。用户可以通过关注某些学科领域的顶尖人物而持续追踪该领域的学科进展和研究前沿。经过近期的数据扩容,当前同舟云学术共收录了国内外主流学术期刊6万余种,收集的期刊论文及会议论文总量共计约1.5亿篇,并以每天添加12000余篇中外论文的速度递增。我们也可以为用户提供个性化、定制化的学者数据。欢迎来电咨询!咨询电话:010-8811{复制后删除}0370

www.globalauthorid.com

TOP

Copyright © 2019-2024 北京同舟云网络信息技术有限公司
京公网安备11010802033243号  京ICP备18003416号-3