Abstract
ՀՀ-ում գործող փորձագիտական կենտրոններում կատարվող դատաավտոտեխնիկական փորձաքննություններում կիրառվող մեթոդական մոտեցումները շատ հաճախ բերում են վարորդների գործողությունների վերլուծության և գնահատման առանձնահատկությունների առումով սխալ հետևությունների:
Սույն հոդվածում ներկայացվել են դատաավտոտեխնիկական փորձաքննության ոլորտում կիրառական հետազոտությունների իրականացման որոշ մեթոդական մոտեցումներ՝ նպատակ
հետապնդելով տվյալ ոլորտում փորձագիտական, նախաքննական և դատական մարմիններին
նույն հարթությունում ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնների
մեկնաբանման և ըմբռնման առումով ճիշտ ուղենիշ ներկայացնել: Իրականացվել է նաև ավտոտրանսպորտային միջոցների վարորդների գործողությունների վերլուծության և գնահատման առանձնահատկությունները վրաերթերի ժամանակ:
Բանալի բառեր. դատաավտոտեխնիկական փորձաքննություն, ընդհանուր տեսանելիություն, անբավարար տեսանելիություն, քննչական փորձարարություն, վրաերթ, ճանապարհատրանսպորտային պատահար:
Publisher
National Bureau of Expertises, the Republic of Armenia
Reference5 articles.
1. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենք: Երևան 2019թ.:
2. Тишин Б.М. «Автотехническая экспертиза: справочно-методическое пособие по производству судебных экспертиз», М.: Инфа-Инженерия, 2018.-252 с.
3. «Вопросы организации производства судебных экспертиз в экспертно-криминалистических подразделениях органов внутренних дел Российской Федерации», приказ МВД России от 29 июня 2005 г. No 511.
4. «ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 28 հունիսի 2007թ. № 955-Ն որոշում (այսուհետ ՃԵԿ):
5. Пучкин В.А., «Основы экспертного анализа дорожно-транспортных происшествий База данных. Экспертная техника. Методы решений», Ростов-на-Дону 2010г.