Abstract
Հոդվածում ներկայացվել է կազմակերպության հիմնական միջոցների (նյութական ոչ ֆինանսական ակտիվների) ինքնուրույն էքսպրես-վերագնահատման նպատակով ինդեքսավորման համակարգի հաշվապահական հաշվառման պրակտիկայում ներդրման հնարավորությունները՝ նպատակ հետապնդելով միջազգային ստանդարտների պահանջների համատեքստում ներկայացնել ակտիվների իրական արժեքի որոշման առավել պարզ այլընտրանքային տարբերակի արդյունավետության գնահատականը:
Նշված համակարգը, հաշվի առնելով փողի ժամանակային արժեքի, շուկայական գործոնների (նախադրյալների), ազդակների, ինչպես նաև կապակցված ռիսկերի հայեցակարգերը, ընկերության գույքի շուկայական արժեքի, բաժնետոմսերի և բաժնեմասերի շուկայական գնի որոշման կամ հատկապես՝ «իրական անվճարունակության» պարզման և անվճարունակության հատկանիշների որոշման ֆինանսատնտեսագիտական փորձաքննության շրջանակներում հնարավորություն կտա ֆինանսիստ փորձագետին կազմակերպության ակտիվների վերաբերյալ ունենալ իրացվելիության իրական ցուցանիշներ և կազմել հիմնավոր եզրակացություն:
Բանալի բառեր. Էքսպրես-վերագնահատում, հիմնական միջոցների վերագնահատում, ինդեքսավորման համակարգ, ֆինանսատնտեսագիտական փորձագիտական հետազոտություն, արդյունավետության գնահատում:
Publisher
National Bureau of Expertises, the Republic of Armenia
Reference8 articles.
1. «Հիմնական միջոցներ» Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտ (ՀՀՄՍ) 16, պարագրաֆներч 29 և 31:
2. «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածի 3-րդ մաս, 59-րդ հոդվածի 5-րդ մաս, «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մաս:
3. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 98-րդ և 111-րդ հոդվածներ, «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդված, «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդված:
4. Мамиконян К., «К вопросу об определение рыночной стоимости акций компании в рамках финансово-экономической экспертизы», Криміналістика і судова експертиза: міжвідом. наук.-метод. зб. /Київський НДІ судових експертиз;– К., 2021. – Вип. 66, էջեր՝ 861-878:
5. «Իրական արժեքի չափում» ՖՀՄՍ 13, պարագրաֆ 24: