ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՆՅԱՐԴԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿԻՍՏԱՆԵՐԻ ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻ ՇԱՐՔ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ

Author:

Hovhannisyan G. A.,Sahakyan S. S.,Sahakyan L.E.

Abstract

Հոդվածում ներկայացված է գլխուղեղի չարորակ և բարորակ նորագոյացությունների, ինչպես նաև ոչ ուռուցքային բնույթի կառուցվածքային փոփոխությունների՝ ուղեղային կիստաների,ռազմաբժշկական փորձաքննական մոտեցումների համեմատական վերլուծությունը զինված ուժերը խառը եղանակով համալրող մի շարք երկրներում՝ Հայաստանի Հանրապետությունում (ՀՀ), Ռուսաստանի Դաշնությունում (ՌԴ), Ղազախստանի Հանրապետությունում (ՂՀ), Բելառուսի Հանրապետությունում (ԲՀ): Ներկայացվել է այդ պաթոլոգիաներով պայմանավորված խնդրի բժշկասոցիալական նշանակությունը հիվանդների բարձր մահացության, հաշմանդամության և կյանքի ցածր տևողության պայմաններում։ Հոդվածում պարզաբանվում է Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության ռազմաբժշկական փորձաքննությունը կանոնակարգող փաստաթղթերում վերոհիշյալ ախտաբանություններով զորակոչիկներին և պարտադիր ժամկետային շարքային կազմի զինծառայողներին ռազմաբժշկական փորձաքննության եզրակացությունների տրման կարգը: Մանրամասնորեն ներկայացված են վերոհիշյալ փաստաթղթերում գլխուղեղի չարորակ և բարորակ նորագոյացությունների և ոչ ուռուցքային բնույթի կառուցվածքային փոփոխությունների՝ ուղեղային կիստաների դեպքերում սահմանված ռազմաբժշկական փորձաքննական չափորոշիչները և այդ ախտաբանությունների ժամանակ գործառութային խանգարումների առանձնահատկությունները։ Ներկայացված է համեմատվող երկրներում օգտագործվող ռազմաբժշկական փորձաքննական չափորոշիչների և գործառութային խանգարումների ընդհանրությունների և նմանությունների վերլուծությունը։ Բանալի բառեր. ռազմաբժշկական փորձաքննություն, գլխուղեղի նորագոյացություն, չարորակ, բարորակ, ոչ ուռուցքային բնույթի կառուցվածքային փոփոխություն, գլխուղեղի կիստա, գործառույթի խանգարում, փորձաքննական չափորոշիչ, զինվորական ծառայության պիտանիության չափորոշիչ:

Publisher

National Bureau of Expertises, the Republic of Armenia

Reference6 articles.

1. Սահակյան Ս. Ս. , Զորակոչիկների հենաշարժիչ համակարգի հիվանդությունների հիմնախնդիրները և նրանց ռազմաբժշկական փորձաքննությունը ՀՀ-ում, Ատենախոսություն, Երևան, 2018թ:

2. https://www.cancer.net/cancer-types/brain-tumor/statistics#:~:text=Brain%20tumors%20account%20for%2085,year%20in%20the%20United%20States.

3. ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն որոշում։

4. Постановление Правительства Российской Федерации от 4 июля 2013 г. № 565 «Об утверждении положения о военно-врачебной экспертизе» (В редакции постановлений Правительства Российской Федерации от 24.12.2021 № 2457)․

5. Приказ Министра обороны Республики Казахстан от 22 декабря 2020 года № 722.

同舟云学术

1.学者识别学者识别

2.学术分析学术分析

3.人才评估人才评估

"同舟云学术"是以全球学者为主线,采集、加工和组织学术论文而形成的新型学术文献查询和分析系统,可以对全球学者进行文献检索和人才价值评估。用户可以通过关注某些学科领域的顶尖人物而持续追踪该领域的学科进展和研究前沿。经过近期的数据扩容,当前同舟云学术共收录了国内外主流学术期刊6万余种,收集的期刊论文及会议论文总量共计约1.5亿篇,并以每天添加12000余篇中外论文的速度递增。我们也可以为用户提供个性化、定制化的学者数据。欢迎来电咨询!咨询电话:010-8811{复制后删除}0370

www.globalauthorid.com

TOP

Copyright © 2019-2024 北京同舟云网络信息技术有限公司
京公网安备11010802033243号  京ICP备18003416号-3