Affiliation:
1. «ԻՐԱ Մեդիքլ Գրուպ» բժշկական կենտրոն, Երևան, Հայաստան: Ուռուցքաբանության ամբիոն, ՀՀ ԱՆ ակադ. Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ, Երևան, Հայաստան
2. «ԻՐԱ Մեդիքլ Գրուպ» բժշկական կենտրոն, Երևան, Հայաստան
3. Ուռուցքաբանության ամբիոն, ՀՀ ԱՆ ակադ. Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ, Երևան, Հայաստան
Abstract
Նպատակը. Վերլուծելով հիվանդների ապրելիության ցուցանիշները, հնարավոր բարդությունները և կյանքի որակը՝ ուսումնասիրել կրկնակի ճառագայթային բուժման (ՃԲ) նշանակման նպատակահարմարությունը տարբեր պաթոլոգիաների ժամանակ։
Նյութեր և մեթոդներ. Կատարվել է 1 կլինիկայի փորձի վերլուծություն 1050 պացիենտների տվյալների հիման վրա, ովքեր 2019-2021 թթ. ստացել են ՃԲ «ԻՐԱ ՄԵդիքլ Գրուպ» բժշկական կենտրոնում։ Վերլուծության համար առանձնացվել է 42 պացիենտ, ովքեր ստացել են ՃԲ կրկնակի կուրս (ռեիռադիացիա), ինչը կազմում է ընդհանուր պացիենտների 4%-ը։ Հիվանդների տարիքի մեդիանան կազմել է 60,5 տ. (տիրույթ՝ 22-81), 17 տղամարդ և 25 կին: Ուռուցքներն ըստ տեղակայման բաշխվել են հետևյալ կերպ. կենտրոնական նյարդային համակարգի առաջնային քաղցկեղ (n = 12), գլխուղեղի երկրորդային մետաստատիկ ախտահարում (n = 8), գինեկոլոգիական (n = 6), գլուխ-պարանոց (n = 5), ոսկրային համակարգի մետաստատիկ ախտահարում (n = 3), կրծքագեղձի քաղցկեղ (n = 3), այլ տեղակայման (n = 5)։ Ըստ հիվանդության փուլի հիվանդները բաշխվել են հետևյալ կերպ. III՝ 6 պացիենտ, IV՝ 30, չդասակարգվող՝ 6: Երկու կուրսերի միջև եղած միջակայքի մեդիանան կազմել է 34,5 ամիս (տիրույթ՝ 1,5-252): Երկու կուրսերի գումարային համարժեք չափաբաժնի մեդիանան կազմել է՝ 99Գր (տիրույթ՝ 56-121)։ Այս ցանկից գլխուղեղի և ոսկրային համակարգի երկրորդային ախտահարմամբ հիվանդներին բացառելու դեպքում երկու կուրսերի գումարային համարժեք չափաբաժնի մեդիանան կկազմի 102Գր (տիրույթ՝ 84-121): Հիվանդների հսկողության մեդիանան կրկնակի ՃԲ կուրսից հետո կազմել է 9 ամիս (տիրույթ՝ 1-29,5):
Publisher
National Institute of Health